| Մայրենիին նվիրված գրական-ճանաչողական երեկո Կիևում |
|
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Կիևի հայ կանանց խորհուրդը Ռերիխի անվան գրադարանում կազմակերպել էր «Մեր մտքի պահեստ, հոգու օթևան» գրական-ճանաչողական երեկոն: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Կիևի հայ կանանց խորհրդի անդամ Սալոմե Ենգիբարյանը, կիևահայ լսարանին ներկայացվեցին հետևյալ թեմաները. «Մեսրոպ Մաշտոցը՝ հայագիր դպրության հիմնադիր», «Հայերենը՝ գիտության լեզու», «Հայոց լեզուն՝ աղոթք առ Աստված», «Մայրենի լեզուն՝ ազգի գոյատևման գրավական», «Հայերենը որպես լեզվամտածողության կերակուր», նաև հետաքրքիր փաստեր և տեղեկություններ Մայրենիի մասին: Հնչեցին գուսանական և ժողովրդական երգեր: |