| Վեց տարի հայապահպանության ճանապարհին |
|
Հայաստանի հանրային հեռուստատեսության Ամանորյա լավագույն հաճելի անակնկալների սանդղակն այս տարի, իմ կարծիքով, գլխավորում էր «Առաջին դեմք» կատակերգությունը, մեր շատ սիրելի Արամ MP3-ի մասնակցությամբ։ 2014թ-ի Եվրատեսիլում նրա հաղթանակին հուզմունքով էին սպասում նաև Կիևի հայերենի դասընթացների (ԿՀԴ ) ուսանողները, համարելով նրան առաջինն ու իսկապես նա մեզ համար, մեր խորը համոզմամբ, առաջինն էր։ Այդ պատճառով կրկին հանդիպումը նրա հետ, անչափ ուրախալի էր, և իհարկե ԿՀԴ –ի 6-ամյա տարեդարձին նվիրված միջոցառմանը, «Թեյ,սուրճ, հայերեն» խոսակցական ակումբում ցուցադրվող ֆիլմի մեկ այլ տարբերակ լինել չէր կարող։ «Առաջին դեմք» ֆիլմի ընտրությունը ճիշտ էր և հաճելի, քանի որ դերասանական փայլուն կազմի հետ մեկտեղ ֆիլմում արծարծվում էր սիրո, արդարության,պայքարի և նպատակին հասնելու գաղափարները։ Իսկ սփյուռքում հայերեն դասավանդող ուսուցչի առաջնային խնդիրը , նպատակը , կարելի է ասել և պայքարը՝ դա հայերենի պահպանումն է, որը հավատացեք անչափ դժվար է։ Ռուզաննա Մարտիրոսյան Կիև |