| Հարսանյաց հանդես Հռոմում |
| 29.06.2017 10:19 |
|
Հունիսի 25-ին, Հռոմի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նիկողայոսի եկեղեցում, տեղի ունեցավ իմ սիրելի ուսանող Աշոտ Աղայանի և նրա ընտրյալ՝ հմայիչ իտալուհի Ալիչեի պսակադրության արարողությունը։ Եկեղեցին իր շքեղությամբ, նուրբ ու գունեղ ծաղիկների տոնական զարդարանքով, հեքիաթային էր։ Հարսանեկան արարողության հյուրերի թվում էին նաև Կիևի հայերենի դասընթացների ուսանողները, որոնք մտերիմ էին Աշոտի հետ և արդեն ընկերացել Էին Ալիչեին։ Ծանոթ լինելով այս գեղեցիկ և անչափ ներդաշնակ զույգի սիրո պատմությանը հաճույքով վայելում էի այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծել էր հայ–ուկրաինա-իտալական նորաստեղծ ընտանիքը։ Ռուզաննա Մարտիրոսյան Հռոմ-Կիև |