Киевская Армянская Община 2009-2012

Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում:

Այս մասին խոսվեց սեպտեմբերի 17-ին, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում Հայաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ընթացքում:


Հանդիպման
ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության ընդհանուր ուղղությունները:

«Մենք աջակցում ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին և պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ոստիկանության, սահմանային ծառայության և արտակարգ իրավիճակների համակարգերի բարեփոխման ճանապարհին», - ասաց Արսեն Ավակովը:


Հիշեցնենք, որ Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են քաղաքացիական անվտանգության ոլորտում: Ինչպես նաև Ուկրաինայում բազմաթիվ հայկական համայնքների կյանքին վերաբերող հարցերում, որոնց պատմական արմատները սկսվում են հին ժամանակներից:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարություն https://mvs.gov.ua

 

 
Ближайшие мероприятия общины: