Киевская Армянская Община 2009-2012

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ
01.06.2017 18:23


Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ամռան առաջին օրն այս գեղեցիկ տոնը նշում են շատ երկրներում։ Ուկրաինայում,Կիևում նույնպես բազմաթիվ տոնական միջոցառումներ են կազմակերվել երեխաների համար։ Սուրբ Միքայելի տաճարի նիստերի դահլիճում անցկացվող պայծառ ու լուսավոր տոնի խորհուրդը, միանշանակ երազանքներով ու հավատով լի տարբեր ազգությունների երեխաներն են, որոնց ուրախ երգն ու պարը ջերմացնում են միջավայրը։ Հայերենի շաբաթօրյա դասարանին կից ստեղծված « Զանգակներ » երաժշտական խմբակն երեք տարի շարունակ մասնակցում է համաուկրաինական բարեգործական համերգին։ Այս տարի նույնպես «Զանգակներ» -ը նոր կազմով մասնակցեց միջոցառմանը, հնչեցնելով մեր եռագույնի երգը և բանաստեղծություններ Հայրենիքի մասին։ Հպարտանում եմ իմ սանիկներով, հպարտանում եմ, քանզի նրանք այդ տարիքում ավելի լավ հայերեն գիտեն, քան իրենց ծնողները (հուսով եմ,որ կգա ժամանակ և ծնողները նույնպես կսովորեն հայերեն): Համոզված եմ, որ սփյուռքում ապրող ամեն մի հայ երեխա ավելի շատ կսիրի մեր հայրենիքը՝ Հայաստանը, եթե սովորի հայերեն։ Սփյուռքում ապրող սիրելի հայրենակիցներ պաշտպանեք ձեր երեխաների հայերեն սովորելու անհրաժեշտությունը, հետագայում նրանք երախտապարտ կլինեն իրենց հայեցի դաստիարակման համար։

Հարգելի հայրիկներ ու մայրիկներ, հոգատար տատիկներ ու պապիկներ շնորհավորում եմ ձեր փոքրիկների ամենապայծառ տոնը, ցանկանում եմ նրանց ամենահամարձակ երազանքների իրականացում, կապույտ երկինք, արևոտ ու գունագեղ մանկություն։ Անհոգ ու երջանիկ օրեր մեր ապագան կերտող մանուկներին։

Ռուզաննա Մարտիրոսյան







Photo by Samvel Azizian

 
Ближайшие мероприятия общины: