28.05.2017 00:33 |

Մայիսի 27-ը Կիևում հայոց լեզվի շաբաթօրյա դասարանի երեխաների համար պատասխանատու օր էր։ Այդ օրը նրանք պետք է ծնողներին ցուցադրեին 2016-2017 ուսումնական տարում ստացած իրենց գիտելիքները։ Թեև , անհանգստության առիթ չկար, սակայն փոքրիկներս հուզվում էին։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ նրանք գերազանց դրսևորեցին իրենց և իհարկե, արժանացան գովասանագրերի։ Ուսուցչի համար դա ուրախության և բերկրանքի տոն է, երբ սաները դրսևորում են իրենց լավագույն ձևով , իսկ ծնողները սիրով ու հպարտությամբ լեցուն հայացքով նայում իրենց բալիկներին։
Ռուզաննա Մարտիրոսյան
http://www.kievao.com.ua
|